10 հունիսի 2021 - 10:35 AMT
Մարուքյանը բանավեճի է հրավիրել Փաշինյանին. Սպասում է պատասխանի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրել վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նա նշել է, որ դա պետք է լինի բանավեճ ներկայի և ապագայի մասին։

«Նիկոլ Փաշինյանը բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին, որոնք հրաժարվել են նրա հետ բանավիճելուց, անցյալից խոսելու համար, ինչը շատ հարմար ձևաչափ է նրա համար։ Ես առաջարկում եմ նրան բանավիճել ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ խոսելով ներկայի և ապագայի մասին։ Սա կլինի բանավեճ։ Սպասում եմ պատասխանի»,-ասել է նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։