Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 10-ին Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։
Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։