11 հունիսի 2021 - 12:02 AMT
Զոհերի աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 11-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն, որից 4-ը` հունիսի 10-ին։