11 հունիսի 2021 - 16:57 AMT
Արմեն Գևորգյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ

Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և շտաբի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, մասնավորապես Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող մոտեցումներ, տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։