12 հունիսի 2021 - 10:45 AMT
Թանդիլյանն ասկերանցիների հետ քննարկել է առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է Ասկերանի բնակչության հետ էր: Քննարկվել են բնակչության առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը, անդրադարձ է եղել տեղահանված բնակչության՝ Ասկերանի տարբեր համայնքներում կացարաններով ապահովելու ծրագրին զուգահեռ, սոցիալական ապահովության նախարարության կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Բնակչության հետ հանդիպման ընթացքում Թանդիլյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը, խոսել նախարարության գործունեության որակի աստիճանական բարձրացման մասին:

Այնուհետև նախարարը պատասխանել է քաղաքացիների հարցերին՝ իր խոսքում ընդգծելով, որ սոցիալական աջակցություններից բացի, պետք է կարողանալ ապահովել հիմնական զբաղվածությունն ու արժանապատիվ կեցության պայմանները սեփական ջանքերով։

«Հենց արցախցու աննկուն ոգին է լուծելու Արցախի հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է ամուր կանգնել ոտքի վրա»,- եզրափակել է նախարարը:

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում 180 բնակարանանոց նոր թաղամաս է կառուցվում։ 15 բազմաբնակարան շենքից բաղկացած նոր թաղամասը նախատեսվում է ավարտել մինչև 2022-ի սեպտեմբերի վերջ։ Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։