12 հունիսի 2021 - 11:57 AMT
Տիգրան Բարսեղյանը՝ Ղազախստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Ղազախստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ։

Նրա արժեքն ավելացել է կես միլիոն եվրոյով՝ հասնելով €2․5 մլն-ի, գրում է Prosports.kz-ն։

Այսպիսով Բարսեղյանն առաջ է անցել նախկինում ամենաթանկարժեքը համարվող Յացեկ Գուրալսկուց «Կայրատից», որը վնասվածքի պատճառով չի մասնակցում Եվրո-2020-ին և պահպանել է իր արժեքը՝ €2․3 միլիոնը։

Ֆուտբոլիստների վարկանիշերը ներկայացրել է Transfermarkt-ը։