12 հունիսի 2021 - 15:40 AMT
Փաշինյանը շնորհավորել է Ջոնսոնին ազգային տոնի առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ ազգային տոնի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ընդլայնումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական համագործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ի բարօրություն մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն», - ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում: