14 հունիսի 2021 - 15:31 AMT
Նեթանյահուն 12 տարի անց լքել է Իսրայելի վարչապետի պաշտոնը

Բինյամին Նեթանյահուն լքել է Իսրայելի վարչապետի պաշտոնը 12 տարվա պաշտոնավարումից հետո։ Քնեսեթի պատգամավորները հաստատել են նոր կառավարությունը, որը ձևավորվել են մարտին կայացած ընտրությունների արդյունքների հիման վրա «Եշ աթիդ» և «Յամինա» կուսակցությունների առաջնորդներ Յաիր Լապիդն ու Նաֆթալի Բենեթը։

Նոր կառավարության օգտին, որը գլխավորել է Բենեթը, քվեարկել է 120 պատգամավորից 60-ը, 59-ը դեմ է եղել, 1-ը՝ ձեռնպահ։ Նեթանյահուն, որը 2009-ից ի վեր գլխավորում էր կառավարությունը, հեռացել է իշխանությունից, գրում է ՌԲԿ-ն։

Երդվելով կառավարության ղեկավարի պաշտոնում՝ Բենեթը խոստացել է «հավատարիմ մնալ Իսրայելին և նրա օրենքներին, հավատարիմ կատարել վարչապետի պարտականություններն ու Քնեսթեի որոշումները»։

Լապիդը դարձել է «այլընտրանքային վարչապետ»՝ 2 տարուց նա և Բենեթը կփոխվեն տեղերով։ Քնեսթեի խոսնակ է ընտրվել «Եշ Աթիդից» պատգամավոր Միկի Լևին։

Կոալիցիան 8 կուսակցություն է միավորում, որտեղ չի լինի, սակայն, Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Իսրայելում տեղի են ունեցել մարtի 23-ին, որից հետո Նեթանյահուն սկսեց կազմավորել կառավարությունը։ Մայիսի 5-ին սպառվեց դրա համար նրան հատկացված ժամկետը։ Ժամկետի ավարտից առաջ Նեթանյահուն հայտնեց նախագահին, որ չի կարող կառավարություն ձևավորել և վերադարձրեց նրան մանդատը։ Դրանից հետո մանդատը փոխանցվեց Լապիդին։