14 հունիսի 2021 - 10:41 AMT
Քոչարյան․ Հադրութը հնարավոր է վերադարձնել իրավական ճանապարհով, Շուշիի մասով՝ կիսով եմ վստահ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ԼՂ –ում ստեղծված վիճակին, վստահություն է հայտնել, որ Հադրութը հնարավոր է վերադարձնել իրավական ճանապարհով ։

«Շուշին վերադարձնելու գործում վստահ եմ կիսով չափ։ Այդ հարցի լուծումն իրավական ճանապարհով նախկին ԼՂԻՄ-ի սահմանների շրջանակում հնարավոր է»,-ասել է նա՝ հավելելով, որ կան համապատասխան փաստարկներ, սակայն սխալ կլինի այդ մասին խոսել թույլ վիճակում։

Նա նշել է, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ 2-3 տարուց՝ երբ Հայաստանը վերականգնվի։

«Լուրջ բանակցություններ վարելու համար պետք է վերականգնվել և կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ: Դրանից անմիջապես հետո կտեսնեք, որ նշված հարցերի լուծումը հնարավոր է: Չեմ տեսնում, որ ինչ-որ մեկն այդ հարցը կարողանար լուծել ավելի լավ, քան ես»,-ասել է նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։