14 հունիսի 2021 - 14:18 AMT
Բաքվում լիբանանահայ Էուլջեկչյանին 20 տարով ազատազրկեցին

Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, տեղեկացնում է Moscow-baku.ru-ն։

Նրան մեղադրում են «ահաբեկչական գործողությունների» մեջ, սակայն նա ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։

Էուլջեկչյանի դեմ ամբողջ մեղադրանքը կառուցված է նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։

Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։