14 հունիսի 2021 - 17:46 AMT
«Պատիվ ունեմի» անդամ․ «Հայաստան» դաշինքի հետ կոալիացիան իրական եմ համարում

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիացիայի ստեղծումը։

Նա բարձր է գնահատել իշխանություն ձևավորելու իրենց շանսերը։ Բաբայանը հավելել է, որ դրա մասին են վկայում բազմաթիվ հարցումներ։

«Վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված գործողություններին։ Իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ կոալիացիայի ստեղծումը», - ասել է Բաբայանը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։