15 մարտի 2009 - 17:37 AMT
Լեւոն Տեր-Պետրոսյանը կպայքարի Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար
Երեւանի քաղաքապետի մայիսին նախատեսվող ընտրություններին Հայակական ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կուսակցական ցուցակը կգլխավորի ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդպիսի որոշում կայացվել էր այսօր ՀԱԿ-ի հատուկ նիստի ժամանակ: Ինչպես նշվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ, «հաշվի առնելով Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում Երեւանի քաղաքապետի հանգուցային նշանակությունը, ՀԱԿ-ը որոշել է մասնակցել ընտրություններին եւ իր ցուցակում առաջին տեղը հատկացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Բացի այդ, ինչպես հաղորդվում է փաստաթղթում, կոնգրեսը մտադիր է շարունակել բանակցությունները «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հետ` Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններին համատեղ մասնակցության շուրջ: