14 հունիսի 2021 - 17:54 AMT
Փաշինյան․ Մտադիր ենք ամեն 3-րդ և հաջորդ երեխային ամսական 50,000 դրամ վճարել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Մասիսում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է, վերընտրվելու դեպքում, 2022-ից յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխային ամսական 50,000 դրամ վճարել։

Ըստ նրա, նախատեսվում է, որ այդ գումարը կվճարվի մինչև 4 տարեկանը։

«Դա արվելու է որոշակի ժամկետով, գուցե մինչև 2025-ը՝ տեսնելու համար, թե ինչպիսին կլինի արդյունքը»,-ասել է Փաշինյանը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։