15 հունիսի 2021 - 11:44 AMT
Արցախում հայտնաբերված զինամթերքը կվնասազերծվի

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և The Halo trust ոչ կառավարական կազմակերպությունը հունիսի 15-ին Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն։

Համապատասխան աշխատանքներ կկատարվեն Մարտունու շրջանում, Ասկերանի Խնածախ և Այգեստան, Մարտակերտի Վարնկաթաղ և Դրմբոն համայնքների տարածքներում: