ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Լոռիում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ «ձեռքներիս պետք է դագանակ ունենանք, որպեսզի ով մուրճով գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա»։
«Այդ մարդը (նկատի ունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, խմբ․) բացահայտ ասում է, որ եթե ինքը 60% քվե չստանա, ապա խնդիրներ կլինեն։ Ինչ ուզում, անում է։ Տեսնում ենք, չէ՞ ձեռքին ինչ է, երևի ուզում է ինչ-որ մի անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանա՝ ինչ է»,- ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ ամեն ինչ տեսանք՝ պարտություն, հազարավոր երիտասարդների մահ, մնացել է քաղաքացիական պատերազմ։
«Էդ մեկն էլ ցույց տա, որ մեր արժանապատվությունը հասնի զրոյի․․․ պատրաստ պետք է լինենք դրան դիմակայելու», - ասել է նա։
Սերժ Սարգսյանը նշել է, որ պողպատյա հեղափոխության դեմ պետք է պայքարել ավելի կարծր նյութից պատրաստված վահանով։
Ընտրողների հետ վերջին հանդիպումներում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթներ է ուենում մուրճը ձեռքին։ Իր ելույթներում նա նշում է, որ պետք է «կմխեն», ում պետք է կհանեն։
Խորհրդարանական արտաերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։