15 հունիսի 2021 - 19:14 AMT
«Շոփ ամառ». Visa Gold 50,000 դրամ գումարով և Visa Platinum 500,000 դրամով քարտեր ստանալու հնարավորություն՝ Ամերիաբանկից

Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է ամառային «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը:

Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր Ամերիաբանկի Visa քարտով հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ արտերկրի օնլայն խանութներից կկատարեն 5 և ավելի գործարք` 50,000 դրամ ընդհանուր արժեքով, կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին և հաղթելու հետևյալ նվերներից մեկը.

- 100 հատ Visa Gold վճարային քարտ` յուրաքանչյուրը 50,000 դրամ գումարով

- 5 հատ Visa Platinum վճարային քարտ` յուրաքանչյուրը 500,000 դրամ գումարով

Վիճակահանությունը կիրականացվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։

Վիճակախաղի արդյունքներով հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց` Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկվող անհատական կոդերը վիճակահանության սկզբունքով կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Արդյունքները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը` ժամը 23:59:

«Շոփ ամառ» գովազդային վիճակախաղի մասնակցության կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: