16 հունիսի 2021 - 13:59 AMT
ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին

Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովից հետո, որին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ընդունվել է հայտարարություն` որում ընդգծվել է մասնակիցների վճռականությունը՝ աշխատելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ:

«Մենք վճռական ենք տրամադրված՝ շարունակելու սատարել ԵՄ արևելյան գործընկերների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և կաջակցենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի բարեփոխումների ճանապարհին։

Մենք վճռական ենք հասնելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 16-ին Ժնևում կայանալու է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։