16 հունիսի 2021 - 12:07 AMT
Բաքվում երկու հայ գերու դատը շարունակվում է

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնց «ահաբեկչական գործողությունների» մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Լյուդվիկ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրում են առաջին արցախյան պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիներ դեմ գործած հացագործությունների մեջ»։ Հունիսի 16-ին դատարանում լսելու են «տուժածների ցուցմունքները»։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Նշվել է, որ Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի: