18 հունիսի 2021 - 11:10 AMT
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք

Հունիսի 17-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8454 քաղաքացու հետազոտություն, որից 887-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2771 դեպք: Կատարվել է 25,906 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: