20 հունիսի 2021 - 13:39 AMT
Հայկ Սարգսյանը քվեախցից լուսանկար է հրապարակել․ Ոստիկանությունը նյութեր է պատրաստում

ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում քվեախցից արված լուսանկար է տեղադրվել, որում 24 համարի («Հայաստան» դաշինքի,- խմբ․) քվեաթերթիկներ են:

Լուսանկարին կից նա գրել է՝ «Մերժվածները»:

Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել են, որ լուսանկարի հրապարակման փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օրենքն արգելում է քվեախցիկում որևէ տեսակի նկարահանման անցկացումը։