20 հունիսի 2021 - 15:54 AMT
Տեր-Պետրոսյանը քվեարկել է և լուռ հեռացել

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը` քվեարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Տեր-Պետրոսյանն ընտրատեղամաս էր գնացել մենակ։

Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ «լռության օր է»։ Առաջին նախագահը նստել է մեքենան և հեռացել։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։