20 հունիսի 2021 - 21:38 AMT
Ընտրություններին մասնակցությունը չի հասել 50%-ի

Հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49․4%-ը՝ 1,281,174 ընտրող՝ քվեարկելու իրավունք ունեցող 2,581,093 քաղաքացուց։

2018 թվականին քվեարկել էր ընտրողների 48․63%-ը։

2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574 մլն ընտրող կամ 60.86%-ը։

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։