21 հունիսի 2021 - 11:05 AMT
ՄԱԿ-ի հետ գործակցությամբ կընդարձակվեն ՀՀ անտառածածկ տարածքները

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նոր համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է ընդարձակել Հայաստանի անտառածածկ տարածքները, տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

ՊԳԿ նոր 8-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից և նպատակ ունի 2.5%-ով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30%-ով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում: