21 հունիսի 2021 - 15:08 AMT
Բայրամով․ Ադրբեջանը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից են և Բաքուն այդ մասին առաջարկ է արել Երևանին։

«Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ հայտնի է, այն անփոփոխ է։ Այդ մասին բազմիցս է խոսել նաև մեր երկրի ղեկավարը։ Ադրբեջանը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է՝ միջազգային նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության հիման վրա։ Եվ այդ ուղղությամբ առաջարկ է արվել»,-ասել է Բայրամովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությանն այլընտրանք չկա։