22 հունիսի 2021 - 10:59 AMT
Ստեփանակերտում պահանջել են Հարությունյանի հրաժարականը

Հունիսի 21-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նրանք պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ հունիսի 20-ին նրա այցը Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ դժգոհության մեծ ալիք է բարձրացել, գրում է «Առավոտը»։

Իսկ հունիսի 21-ին Արցախի նախագահը ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է, ինչը ևս մեծ հակասությունների ու դժգոհության ալիք է բարձրացրել։

Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկն ասել է, որ արցախցին Փաշինյանին չի կարող շնորհավորել, գրում է Panorama.am-ը։

«Սա քաղաքական ոչ մի նպատակ չի հետապնդում, չենք էլ ուզենա, որ քաղաքական ուժերը շահ փնտրեն։ Ժողովուրդն ընդամենը եկել է ասելու «հեռացիր»։ Իրենց հետ բերել են թղթիկներ, որոնց վրա գրված է հեռացիր, որովհետև դուք մեր ցավը, փաստորեն, չեք զգում, և մեր տեսակետը չեք արտահայտում»,- հայտարարել է Ստեփանակերտի հրապարակում բողոքող քաղաքացին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով ընտրությունների նախնական արդյունքները, հաջողություններ է մաղթել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած թիմին՝ ընտրողների մեծամասնության կողմից ստացած վստահության իրացման ճանապարհին: Նա հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան ՀՀ-ին արդյունավետ աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: