22 հունիսի 2021 - 14:05 AMT
Միշել․ ԵՄ-ն սատարում է ՀՀ-ին խորը բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Միշելն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խորը բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, ԵԽ նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը: