22 հունիսի 2021 - 13:25 AMT
Արցախցի պատգամավոր․ Հարությունյանը նախագահից վերածվել է ՔՊ-ական ակտիվիստի

Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղեկացրել է, որ հունիսի 22-ին ևս Արցախում տեղի է ունենալու ինքնաբուխ հանրահավաք՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Դա Արցախի հայերի իմիջի պահանջն է: Արայիկ Հարությունյանը երեկ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում, երբ նրան հարցրեցին, թե նա ինչ է անում, Հարությունյանն ընկավ խուճապի մեջ, քանի որ հասկացավ, որ իր համար ճանապարհը դեպի Արցախ փակ է: Նախագահից նա վերածվեց ՔՊ-ական ակտիվիստի՝ իր քաղաքական թիմով հանդերձ», - շեշտել է պատգամավորը:

Նա ասել է, որ Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր կուսակցությունը մասնակցելու են այդ հանրահավաքին, որը տեղի կունենա ժամը 19:00-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Հունիսի 21-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նրանք պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ հունիսի 20-ին նրա այցը Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ դժգոհության մեծ ալիք է բարձրացել, գրում է «Առավոտը»։ Իսկ հունիսի 21-ին Արցախի նախագահը ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է, ինչը ևս մեծ հակասությունների ու դժգոհության ալիք է բարձրացրել։