22 հունիսի 2021 - 17:30 AMT
Վարանդայի շրջանի ևս մեկ աճյուն են գտել

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 22-ին հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 աճյուն։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-ասվում է գրառման մեջ:

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն: