22 հունիսի 2021 - 18:36 AMT
ՀՀ նախագահը շնորհավորել է Քոչարյանին և Վանեցյանին՝ նրանց դաշինքների ԱԺ անցնելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ:

Նախագահը շնորհավորել է Քոչարյանին և Վանեցյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրանց ղեկավարած դաշինքների՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։