23 հունիսի 2021 - 11:25 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 100 նոր դեպք կա և 1 մահ

Հունիսի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,430-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4503 դեպք կա, այլ պատճառով՝ 1096։

Ապաքինվել է ևս 48 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,230 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2601 մարդ:

Հունիսի 22-ին կատարվել է 3881 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,160,290 թեստ է արվել: