23 հունիսի 2021 - 13:22 AMT
Neva Buyers Week. Հայկական ArLeAM-ը՝ ֆորումի գլխավոր հովանավոր

Սանկտ Պետերբուրգում օրերս տեղի է ունեցել սննդամթերքի և ըմպելիքների միջազգային ամենամեծ ցուցահանդեսը՝ Neva Buyers Week-ը: Այն լայնամասշտաբ ցուցահանդես-ֆորում է, որը նոր հնարավորություններ է ստեղծում փոքր ու միջին ընկերությունների համար:

Երկօրյա ֆորումի նպատակն էր նախապատրաստվել մանրածախ ցանցերի հետ աշխատանքին ու մատակարարների հետ բանակցել հետագա համագործակցության շուրջ:

Neva Buyers Week-ի գլխավոր հովանավորը հայկական ArLeAM ընկերությունն էր, որը ֆորումում ներկայացրել էր իր «Դուռ» ապրանքանիշի գինիները, հայկական բրենդին և մրգային օ դե վիների լայն ընտրանին, ինչպես նաև սեփական ապրանքանիշի ներքո միավորված հայ արտադրողների բարձրորակ արտադրանքը: