23 հունիսի 2021 - 16:40 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ ընտրությունները և իր սատարումն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ոջունում է հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները և հուսով է, որ դա թույլ կտա Հայաստանին լուծել իր առջև ծառացած խնդիրները։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ընտրությունների հաջող անցկացման վերաբերյալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մարդու իրավունքների միջազգային բյուրոյի՝ ընտրությունների դիտարկման առաքելության նախնական եզրակացությունները»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ֆրանսիան իր անսասան սատարում է հայտնում է ՀՀ-ին այդ հարցում, ինչպես նաև իր անխախտ հավատարմությունը ՀՀ ինքնիշխանութանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։