24 հունիսի 2021 - 11:50 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 103 նոր դեպք կա և 2 մահ

Հունիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 103 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,533-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան 2 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4505 դեպք կա, այլ պատճառով՝ 1096։

Ապաքինվել է ևս 82 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,312 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2620 մարդ:

Հունիսի 23-ին կատարվել է 3452 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,163,742 թեստ է արվել: