24 հունիսի 2021 - 15:21 AMT
Moderna-ն փոխել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի անունը

Ամերիկյան Moderna ընկերությունը, որի հիմնադիրն է հայազգի գործարար Նուբար Աֆեյանը, փոխել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի անվանումը՝ այդ են վկայում Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ЕМА) տվյալները։

Այսուհետ այն կկոչվի Spikevax։ Նախկին անվանումը համընկնում էր ընկերության անվան հետ։

Անվանափոխման պատճառների մասին Moderna-ն ոչինչ չի հաղորդում, գրում է «Կոմերսանտը»։

Մայիսի սկզբին Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսը ճանաչել է Moderna-ն կորոնավիրուսի դեմ լավագույն պատվատանյութը։

ЕМА-ն Moderna-ի անվտանգությունը հաստատել էր դեռևս մարտին։ Ապրիլի վերջում ԱՀԿ-ն այդ պատվաստանյութն ընդգրկեց շտապ կիրառման համար խորհուրդ տրվող պատվաստանյութերի ցանկում։

Photo. AP