24 հունիսի 2021 - 16:16 AMT
«Արտեկ փովեր սիստեման» ԱԹՍ-ներ կարտադրի ազատ տնտեսական գոտում

Կառավարության որոշմամբ «Արտեկ փովեր սիստեմա» ՍՊԸ-ն ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արտադրություն։

2021-2025 թթ. նախատեսվում է 4․25 մլրդ դրամի ներդրում: Ծրագրի ընթացքում կստեղծվի ավելի քան 85 նոր աշխատատեղ` մոտ 450,000 դրամից (առաջին տարում) մինչև 550,000 դրամ ամսական միջին աշխատավարձով:

Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250 քմ գրասենյակային տարածք ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000 քմ-ի հինգերորդ տարում: