25 հունիսի 2021 - 12:34 AMT
Արոնյանը ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնի Հայաստանը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնի Հայաստանը։

Բացի Արոնյանից, Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Գաբրիել Սարգսյանը, գրում է Shantnews.am-ը։

Մրցաշարը կկայանա Սոչիում՝ հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը։ Մրցանակային ֆոնդը 1,892,500 դոլար է։

Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

2021թ․ փետրվարին Արոնյանը հայտարարել է, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հայաստանից։ Նա առաջիկայում մտադիր է տեղափոխվել ԱՄՆ և ՀՀ դրոշի տակ հանդես չի գալու։