25 հունիսի 2021 - 11:18 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 102 նոր դեպք կա․ Մահ չի գրանցվել

Հունիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,635-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան դեպք չի գրանցվել:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4505 դեպք կա, այլ պատճառով՝ 1096։

Ապաքինվել է ևս 111 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,423 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2611 մարդ:

Հունիսի 24-ին կատարվել է 3724 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,167,466 թեստ է արվել: