25 հունիսի 2021 - 11:58 AMT
Սամվել Կարապետյանը վստահեցրել է Փաշինյանին՝ մեկնարկած ներդրումները կշարունակվեն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին:

Վերջինս վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին: Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։