25 հունիսի 2021 - 14:20 AMT
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք

Հունիսի 24-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8751 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2888 դեպք: Կատարվել է 26,203 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: