25 հունիսի 2021 - 16:45 AMT
Instagram-ում համակարգչից հրապարակումներ անելու հնարավորություն կստեղծվի

Instagram սոցցանցի վեբ տարբերակի օգտատերերն անմիջապես համակարգչից հրապարակումներ անելու հնարավորություն կստանան։ Այդ տեղեկությունը հաստատել է սոցցանցերի գծով խորհրդատու Մեթ Նավարան Twitter-ի իր միկրոբլոգում։

Թեստային տարբերակի սքրինշոթերում ներկայացված է վեբ տարբերակում հրապարակումներ անելու մեխանիզմը, որը քիչ բանով է տարբերվում սմարթֆոններից ծանոթ ալգորիթմից։

Ավելի ուշ Facebook-ի (Instagram-ի սեփականատեր) ներկայացուցիչները հաստատել են, որ գործառույթն իրոք մշակման փուլում է։

Facebook-ում չեն պատասխանել հարցին, թե երբ այդ գործառույթը հասանելի կդառնա շարքային օգտատերերին։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա արդեն 2021-ին։

Հնարավոր է, որ նորամուծությունը վերաբերի միայն հրապարակումներին, իսկ պատմություններն այդպես էլ մնան որպես բջջային հարթակների բացառիկ տարր։