25 հունիսի 2021 - 17:26 AMT
Իմքայլական պատգամավորը հրաժարական է տվել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարություն է արել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: