26 հունիսի 2021 - 14:20 AMT
Ֆրանսիայում հայ-վրացական մաֆիայի 12 անդամ է ձերբակալվել

Ֆրանսիայում հայ-վրացական մաֆիային առնչություն ունենալու կասկածանքով 12 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Le Figaro-ն Նանսիի դատախազության հիման վրա։

Նշվում է, որ ձերբակալվածների թվում է վրացի «օրենքով գողը», ինչպես նաև Ստրասբուրգի հայկական կլանի առաջնորդը, նրա օգնականներն ու հանցակիցները, գրում է Apsny.ge-ն։

Նշվում է, որ այդ մարդիկ հարում են «միջազգային հանցավոր խմբավորման Էլզասի գաժանմունքին, որը մասնագիտացած է բոլոր տեսակի գողությունների վրա»։

Խուղարկությունների արդյունքում առգրավվել է 4 ավտոմեքենա և 1 մոտոցիկլ, 5 ատրճանակ, 352 փամփուշտ, 66 շիշ ալկոհոլ, 103 սրվակ օծանելիք, ոսկերչական և կաշվե իրեր, գողացված այլ մանրուք՝ դիմահարդարման պարագաներ, սննդամթերք և այլն։

Խմբավորման հետքին ոստիկանությունը դուրս էր եկել դեռևս 2019-ին, երբ ձերբակալվեցին Վրաստանի երկու քաղաքացի, որոնք ավելի քան 200 գողություն էին կատարել Գրանդ-Էստ տարածաշրջանում։