17 մարտի 2009 - 10:42 AMT
Հայաստանում ոսկե հանքանյութով բեռնված յոթ վագոն է դուրս են եկել ռելսերից
Մարտի լույս 17-ի գիշերը տեղի ժամանակով մոտ 23:40-ին երկաթուղու Հրազդան-Սոլակ հատվածում ռելսերից դուրս է եկել ոսկե հանքանյութով բեռնված 7 վագոն: Ինչպես հաղորդում է «Հարավկովկասյան երկութուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, ներկայումս երթեւեկությունն այդ հատվածում դադարեցված է: Ըստ «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծառայության ներկայացուցիչների, վթարի պատճառ է հանդիսացել ուղիների անսարքությունն այդ հատվածում: Ներկայումս ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Ենթադրվում է, որ երթեւեկությունը Հրազդան-Սոլակ հատվածում կվերականգնվի երկու օրվա ընթացքում: