28 հունիսի 2021 - 18:42 AMT
Հուլիսի 1-ից հնարավոր կլինի բջջայինով գրանցել վարորդների խախտումները

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները բջջային հավելվածով արձանագրելու մեխանիզմը կսկսի գործել 2021թ․ հուլիսի 1-ից։

Հեռախոսով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախ հանդիպող խախտումներն ու հատուկ հավելվածով դրանք ուղարկել ՃՈ մասնագետներին։ ՃՈ-ում կարծում են, որ նոր մեխանիզմը կսթափեցնի վարորդներին, տեղեկացնում է Հանրային ռադիոն։

Որոշումն ընդունվել էր 2020-ի հունիսի 11-ին կառավարության նիստում: