29 հունիսի 2021 - 10:25 AMT
Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և Փաշինյանին արտահերթի առթիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում: Մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,- նշել է ԱՄՆ նախագահը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

Photo. Getty Images