30 հունիսի 2021 - 11:32 AMT
Հադրութից 2 հայ զինծառայողի աճյուն է տարհանվել

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում հունիսի 29-ին հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։

Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։