4 հուլիսի 2003 - 19:37 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ Ֆրանսիայի դեսպան Կլոդ Բլանշմեզոնը Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր: