1 հուլիսի 2021 - 10:54 AMT
ՀՀ-ում «Սպուտնիկ-V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

Հուլիսի 1-ից Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Նախկինում «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Այսպիսով` Հայաստանում առկա բոլոր 3 պատվաստանյութով` «ԱստրաԶենեկա», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-V), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: