1 հուլիսի 2021 - 11:29 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 126 նոր դեպք կա և 4 մահ

Հուլիսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,221-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4517 դեպք կա, այլ պատճառով՝ 1100։

Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,882 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2722 մարդ:

Հունիսի 30-ին կատարվել է 3920 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,188,922 թեստ է արվել: