1 հուլիսի 2021 - 12:59 AMT
Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից․ Նրան կփոխարինի Հարությունյանը

Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արայիկ Հարությունյանը՝ ազատվելով վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։